Իրավական 

Դատական հայց՝ Facebook-ի 22 օգտատիրոջ դեմ

analitik.am

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Փրինսը դատի է տվել Facebook սոցկայքի 22 օգտատիրոջ՝ իր հեղինակային իրավունքները խախտելու համար։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Կալիֆոռնիայի դատարան ներկայացված հայցն օգտատերերից յուրաքանչյուրից պահանջում է 1-ական միլիոն դոլար։ Աղբյուրը մանրամասնում է, որ երգչին դուր չի եկել այն փաստը, որ սոցկայքի 22 օգտատեր տեղադրել են տարբեր տարիների տեղի ունեցած իր համերգներից կենդանի կատարումների հղումներ։

 

Փրինսի փաստաբանները նշել են, որ երգիչն իրեն համարում է հեղինակային իրավունքների խախտման ու ձայնագրությունների թրաֆիքինգի «զոհ»։ 

Նույն շարքից