Իրավական 

ՃՈ-ն այս տարի շատ խիստ է լինելու

analitik.am

Ոչ սթափ վիճակում մեքենա վարող քաղաքացիների նկատմամբ ՃՈ-ն այս տարի շատ խիստ է լինելու:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նրա խոսքով` այս տարվա համար արդեն սահմանված է ուժեղացված ծառայության օրեր, սակայն դա չի նշանակում, որ  մյուս օրերն ուշադրություն չեն դարձնելու ոչ սթափ վիճակում մեքենա վարողներին:


Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն` ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք 100.000 դրամի չափով: 

Նույն շարքից