Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող փրկարարներին եւս կտուգանեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունները հավանություն են ստացել կառավարության հունվարի 30-ի նիստում:
Նախկինում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք չէր կիրառվում, եթե խախտումը կատարվում էր ծառայության շրջանակում երթեւեկող բանակային մեքենայով: ԱԻՆ աշխատակիցները եւս, ինչպես զինվորականները, չէին տուգանվում: Այժմ կարգը փոխվել է, խախտողները բոլորի նման կտուգանվեն:
Միաժամանակ, ընդունվել է փրկարարական ծառայության կանոնագիրքը, որը բովանդակությամբ նման է Զինված ուժերի կանոնագրքին: