Իրավական 

Հայաստանում կստեղծվի ՀԱՊԿ-ում առաջին կիբերհանցագործության դեմ պայքարի կենտրոնը. Արթուր Բաղդասարյան

analitik.am

Հայաստանում 2014թ. կստեղծվի ՀԱՊԿ-ում առաջին կիբերհանցագործության դեմ պայքարի կենտրոնը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ տարվա ընթացքում եւս մեկ կենտրոն կբացվի Ռուսաստանում:


Կազմակերպության շրջանակում 2014 թ. սկսվում է եւս մեկ համատեղ ծրագիր.  սեպտեմբերի 1-ից Երեւանում կգործի ՀԱՊԿ Ակադեմիան: «Կարծում եմ, որ այդ երկու ծրագրերն էլ մեր գործընկերների հետ համագործակցության լավ հարթակ կդառնան եւ կբարձրացնեն մեր երկրի միջազգային հեղինակությունը», – հայտարարել է Բաղդասարյանը:

Նույն շարքից