Իրավական 

«Դ!եմ եմ»–ի առցանց քարտեզը

analitik.am

«Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» ֆեյսբուքյան խմբի անդամ Ստեփան Խաչատրյանը խմբում ներկայացրել է Երևան քաղաքի առցանց քարտեզը, որում տեղ են գտել այն բոլոր ընկերությունները, որոնց աշխատակիցները դեմ են հանդես գալիս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների։ 

 

Նշենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում։ ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝վիճարկելով օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։

 

Ս.թ. հունվարի 24–ին ՍԴ–ն կասեցրել էր որոշ դրույթների կիրարկումը։ Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում էր պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն։ Իսկ մյուսում՝ 86-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Նույն շարքից