Իրավական 

Անհատական նամակներ 131 ընկերությունների` «կուտակային»–ը չփոխանցելու հորդորով.«Դ!ԵՄ ԵՄ»

analitik.am

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին: Այս մասին ասվում է նախաձեռնությանdem.am կայքում։ 

 

Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Ըստ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների՝ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը:

 

«Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է»,–ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները պայքարում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ։ Նշենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

 

Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում։ ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։

 

Ս.թ. հունվարի 24–ին ՍԴ–ն կասեցրել էր որոշ դրույթների կիրարկումը։ Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում էր պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն։ Իսկ մյուսում՝ 86-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

 

Նույն շարքից