Իրավական 

Ռուսաստանում միգրացիոն ռեժիմը խախտած անձանց մինչև 10 տարով կարգելվի մուտք գործել այդ երկիր

analitik.am

Այս տարի ուժի մեջ է մտել օրենքը, համաձայն որի՝ ԱՊՀ երկրների ներգաղթյալները Ռուսաստանում կարող են գտնվել 90 օր և ոչ ավելի հաճախ ժամանել, քան 6 ամիսը մեկ: Այս միգրացիոն ռեժիմը խախտող անձանց մինչև 10 տարով կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Այս մասին գրում է rt.com-ը: 

ԱՊՀ ներգաղթյալը կարող է Մոսկվա վերադառնալ ոչ շուտ, քան 90 օր անց: Այս և մնացած նորամուծությունների մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է Մոսկվայի ներգաղթյալների դաշնային ծառայության վարչության ղեկավար Օլգա Կիրիլովան:

Նրա խոսքով՝ եթե ներգաղթյալները փորձեն Ռուսաստան վերադառնալ 90 օրից շուտ, նրան սահմանից հետ կուղարկեն, քանի որ վերջինիս մասին տեղեկությունները գտնվում են տվյալների բազայում: Մոսկվայում, Մերձմոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում օրինախախտները ստիպված կլինեն 7 հազար ռուբլի տուգանք վճարել: 

«Այս նորմը ուժի մեջ է մտել անցած տարվա օգոստոսի 1-ից: Սակայն արդյունքներն ակնհայտ են: Եթե 2012 թվականի ընթացքում Մոսկվայից վտարվել է 8900 քաղաքացի, ապա 2013-ին՝ 28 հազար 500 մարդ, ևս 80 հազարի մուտքն արգելվել է»,- ասել է Կիրիլովան՝ շեշտելով, որ յուրաքանչյուր արտասահմանցի պետք է իմանա՝ եթե իր մուտքը Ռուսաստան արգելել են Մերձմոսկվայում կամ, ասենք, Խաբարովսկում, այդ պահից նրա դեմ սահմանը փակ է բոլոր ուղղություններով:

Նույն շարքից