Իրավական 

Անելու ենք ամեն ինչ, որ սիրիահայերը Հայաստանից էլ չարտագաղթեն. ՓՊ

analitik.am

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց Փաստաբանների պալատի «Սիրիահայերին իրավական օգնության փաստաբանական ծրագիրը»՝ վստահեցնելով, որ իրենք էլ իրենց կողմից ամեն ինչ կանեն, որ այդ մարդիկ Հայաստանից ևս չարտագաղթեն:

 

«Ծրագիրը նպատակ է հետապնդում սիրիահայ գաղթականներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլով՝ ՀՀ փաստաբանների պալատում տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ սիրիահայերի իրավագիտակցության բարձրացման նպատակով:

 

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ամփոփել սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրությանը, պատրաստել երկլեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն ձեռնարկ և այն անվճար տարածել սիրիահայերի շրջանում:

 

«Արդեն առիթ ունեցել ենք հանդիպել սիրիահայ 30 ընտանիքների հետ: Որոշակի աշխատանք արդեն իսկ կատարված է, մնացածն արդեն կամաց-կամաց կիրագործվի: Եվ իրավական օգնությունը, և այդ ձեռնարկը տրվելու են անվճար»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ սիրիահայերի կողմից բարձրացված հարցերի շրջանակը շատ լայն է. «Վստահ եմ, որ այս խորհրդատվության հետևանքով այն ավելի կընդլայնվի»,-ասաց նա և ավելացրեց, որ Պալատի նախաձեռնությունը բավականին դրական և ակտուալ է և կնպաստի Պալատի նկատմամբ վստահության ավելացմանը: 

Նույն շարքից