Իրավական 

40%-ով հայերով բնակեցված Ախալցխայի քաղաքապետի պաշտոնը դարձել է ընտրովի

analitik.am

Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնակառավարման մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը: Այս օրինագծի համաձայն միայն այն քաղաքները, որոնք համարվում են շրջանային կենտրոններ ունենալու են ինքնակառավարման կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում է javakhkmedia.com կայքը:

 

Ինքնակառավարման իրավունք ստացած քաղաքների շարքում է նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կենտրոնը համարվող Ախալցխա քաղաքը, որտեղ ներկա դրությամբ հայերը կազմում են մոտ 40%: Նոր օրինագծի համաձայն քաղաքապետի պաշտոնը Ախալցխայում դառնում է ընտրովի:

 

Սկզբնական փուլում ինքնակառավարման քաղաքների վերաբերյալ օրենքի նախագիծը ենթադրում էր ավելի լայն ինքնակառավարման իրավունքի շնորհում շրջաններին: Քննարկման փուլում ենթադրվում էր թվով ավելի շատ քաղաքների շնորհել ինքնակառավարման իրավունք, սակայն, ըստ աղբյուրի՝ տվյալ օրինագիծը վերանայվել է Վրաստանի պատրիարքի հայտարարությունից հետո, որտեղ նա մտահոգություն է հնչեցրել ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների հարցում, ինչի արդյունքում նույն իրավունքը չի ստացել Սամցխե-Ջավախքի Ախալքալաք քաղաքը: 

Նույն շարքից