Այսօր բավականին աղմուկ բարձրացավ փաստաբանների պալատի շուրջ։ Այդ մասին զրուցեցինք փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ:
-Ինչու՞ է այսպիսի աղմուկ բարձրացել փաստաբանների պալատի շուրջ, ինչպե՞ս կմեկնաբանեք լրագրող Փայլակ Ֆահրադյանի հայտարարությունը.
- Եթե, լրագրողի տեսանկյունից նայենք, ապա ավելի լավ է չմեկնաբանեմ։ Ինքը գիտի։ Եթե ընդհանուր նայենք, ապա խոսքը 2015թ. ամռանը լույս տեսած մի հոդվածին է վերաբերվում, որն առնչվում էր հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին, ում կազմած վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը արդարացրել էր քաղաքացուն, իսկ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ոչ միայն իրենց էին վերագրել այդ հաղթանակը, այլ նաև վատաբանել էին Լիանա Գրիգորյանին։ Այո, ես օգնել եմ Լիանա Գրիգորյանին, որպեսզի իր խոսքը հասցնի հանրությանը, քանի որ իրականում նրա բողոքն էր բավարարվել։ Բայց դա չէ էականը, այդ հաղթանակը թող մնա Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, ինչո՞ւ են վատաբանում հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը։
- Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությունները չեմ ցանկանում մեկնաբանել։ Ուղղակի հարց է ծագում, թե ինչու է հիմա դրա մասին խոսում, եթե այդպիսի բան նախկինում եղել էր, ինչու՞ չէր խոսում դրա մասին։ Միաժամանակ կցանկանայի նշել, որ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը, Լուսինեի ամուսնու ընտանիքի news.am կայքը դարձրել են ընտանեկան մեկնաբանությունների դաշտ, քանի որ խմբագիրը Արմենիկա Կիվիրյանն է՝ Արգիշտի Կիվիրյանի քույրը։ Ինչպես գիտենք, Արգիշտի Կիվիրյանը Լուսինեի ամուսինն է։
- Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, արդյո՞ք փաստաբանների պալատի հետ կոնֆլիկտը առիթ չի տա, նրան ավելի հեշտ դատապարտելուն։
- Փաստաբանների պալատը որևէ փաստաբանի հետ կոնֆլիկտ ունենալ չի կարող։ Փաստաբանների պալատը բոլոր փաստաբաններն են և ոչ թե անհատ անձինք։ Փաստաբանների պալատը կանգնած է եղել Նիկոլայ Բաղդասարյանի կողքին և կանգնելու է։
- Ձեր ֆեյսբուքյան էջում, նշել եք, որ Լուսինե Սահակյանը զայրացած է հանրային պաշտպանի գրասենյակի վրա, ինչու՞ է զայրացած։
- Այդ հարցին հիմա չեմ ցանկանում անդրադառնալ։