Իրավական 

Փոփոխություն՝ դպրոցամերձ հատվածներում տեղադրված ճանապարհային նշաններում

analitik.am

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երեւան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամը 18.00-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաեւ տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:

Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):

ՃՈ-ն կրկին անգամ հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ երթեւեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

Նույն շարքից