Իրավական 

Վաշինգտոնում արգելել են մահապատիժը

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի իշխանությունները ժամանակավորապես արգելել են մահապատիժը, քանի որ այն իրականացնում են ընտրողաբար, հայտարարել է նահանգապետ Ջեյ Ինսլին, գրում է Взгляд-ը:

 

Նահանգում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Ինսլին «կորցրել է ժողովրդի հետ կապը»:

 

Անցած տարի Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 18-րդ տարածքը, որն ամբողջովին արգելել է մահապատիժը:

 

Մի քանի այլ նահանգներում վերջին տարիներին մտցվել է մահապատժի մորատորիում:

Նույն շարքից