Իրավական 

Բելգիայում անչափահասների էվթանազիան կօրինականացվի

Բրյուսելում երեքշաբթի անցկացվել է բողոքի ցույց՝ ընդդեմ անչափահասների համար էվթանազիայի օրինականացման։ Մեծահասակների համար էվթանազիան Բելգիայում թույլատրելի է 2002-ից, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Օրինագծի շուրջ քվեարկությունը կընթանա հինգշաբթի Ներկայացուցիչների պալատում։ Օրենքն արդեն հաստատվել է Սենատի կողմից, և կասկած չկա, որ այն կընդունվի։ Այդպիսով՝ Բելգիան կդառնա 2-րդ երկիրը Նիդեռլանդներից հետո, որը թույլ կտա անչափահասների համար էվթանազիան։

 

Սակայն, ի տարբերություն Նիդեռլանդների, որտեղ էվթանազիան թույլատրելի է սկսած 12 տարեկանից, բելգիական օրինագծում նվազագույն տարիք չի նշվում։ 

Նույն շարքից