Իրավական 

Հայաստանի պետական վկայականների գույնը կարմիր կլինի

Հայաստանի պետական վկայականների գույնը կարմիրն է լինելու: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Վկայականների էջերը պետք է բաց երկնագույն լինեն: Կազմի վրա պետք է լինի Հայաստանի ոսկեգույն զինանշանը, ներքեւում՝ գերատեսչության անվանումը՝ միեւնույն գույնով:

Նույն որոշմամբ՝ ընդունվել է պետական գերատեսչությունների տարածք մուտք գործելու անցագրերի նկարագրությունը: Անցագրում պետք է նշվեն այցելուի անունն ու այցի ժամկետը:

Կառավարության որոշումը չի տարածվում ուժային կառույցների, ինչպես նաեւ ԱԻՆ-ի ու ՊԵԿ-ի վրա:

Նույն շարքից