2011 թ.-ի հոկտեմբերի 20-ին սպանվեց իր ժողովրդի մեծ առաջնորդ, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին: Նա իր երկրին տվեց ազատություն ու բարեկեցություն: Նա Լիբիային տվեց այն, ինչ անապատում արժեվորվում է առավել շատ, քան նավթը՝ խմելու ջրի անսպառ պաշարներ: Նա իր հարեւաններին տրամադրեց անտոկոս վարկեր՝ ձգտելով Աֆրիկան վերածել զարգացած տարածաշրջանի: Ծրագրավորեց սկսել տրանսաֆրիկյան երկաթուղու կառուցումը, սակայն նրա ծրագրերը չիրականացան:
Ազատ Լիբիան ընկավ ՆԱՏՕ-ի խաչակիրների, օտարեկրյա վարձկանների ու տեղի թափթփուկների հարվածներից: Արեւմուտքը նախ որոշեց հեղաշրջում իրականացնել գունավոր հեղափոխության իր փորձված մեթոդով, սակայն ձախողվեց:
Լիբիայի դեմ սկսվեց աննախադեպ պրոպագանդիստական արշավ, ինչից հետո ՆԱՏՕ-ն ձեռնամուխ եղավ Լիբիայի խաղաղ բնակավայրերի ռմբակոծմանը: Գազազած իսլամականները դաժանորեն սպանեցին դարի ամենակառկառուն առաջնորդներից մեկին:
Իսկ թե ինչ ստացավ Լիբիան այժմ, բոլորն են ականատես. Հազարավոր փախստականներ, արմատական իսլամ, ահաբեկչություններ, քաղաքացիական պատերազմ:
https://www.youtube.com/watch?v=93cpK7E9hh8