Բելգիացի օրենսդիրներն ընդունել են մահացու հիվանդ երեխաների համար էվթանազիան թույլատրող օրինագիծը, որին կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, վիճահարույց օրինագիծն ընդունվել է 86 կողմ, 44 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Էվթանազիան կկիրառվի այն պարագայում, եթե երեխան հիվանդ է անբուժելի հիվանդությամբ, տառապում է ցավից, որն անցկացնելու կամ մեղմելու միջոցներ չկան։
Օրինագիծն օրենքի ուժ կստանա թագավորի ստորագրությունից հետո, ինչից հետո Բելգիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ էվթանազիայի կիրառման համար հանված կլինեն տարիքային բոլոր սահմանափակումները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ օրինագծի ընդունմանը նախորդել են բողոքի ցույցերն ընդդեմ երեխաների էվթանազիայի օրինականացման։