Իրավական 

ՄԱԿ-ը պահանջում է պատժել Հյուսիսային Կորեայի ռեժիմը

Սպասվում է, որ ՄԱԿ-ը կպահանջի պատժել Հյուսիսային Կորեային մարդու իրավունքների պարբերական խախտումների համար, գրում է BBC-ն։

Մեկ տարի տևած հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակում։ Այդ հետաքննության շրջանակում Մարդու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նշանակած փորձագետները եկել են «անասելի հանցագործությունների» մասին եզրահանգման, որոնք իրականացրել է ռեժիմը սեփական ժողովրդի հանդեպ։

Փորձագետները լսել են վկայություններ բռնությունների, ստրկական աշխատանքի, սեռական բռնության,  քաղաքական դաժան ճնշումների և այլ հանցագործությունների մասին։ Նրանց եզրակացությունները կարող են հանգեցնել նոր հետաքննության, այս անգամ արդեն միջազգային դատարանի կողմից։

Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակից Իմոջեն Ֆոուկսը, ներկայիս զեկույցը խոստանում է լինել ամենաերկարատևը։

Վկայություններում, որոնք լսել են փորձագետները, եղել են ամենասարսափելիները. նրանք իմացել են մայրերի մասին, որոնք ստիպված են եղել խեղդել իրենց նորածիններին՝ իշխանությունների ճնշման ներքո, երեխաների մասին, որոնք ստիպված են եղել ծնված օրվանից գտնվել կալանավայրում և որոնց սովամահ են արել, ամբողջ ընտանիքների մասին, որոնք բռնությունների են ենթարկվել արտասահմանյան ֆիլմեր դիտելու համար։

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրաժարվել են աջակցել հետաքննությանը և հերքել են բոլոր մեղադրանքները։
 

Նույն շարքից