ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ։
Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։