Իրավական 

Լուսավորման երթ փետրվարի 21-ին. «Դ!ԵՄ ԵՄ»

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը նախատեսում է փետրվարի 21-ին՝ ժամը 18:30, Լուսավորման երթ անցկացնել Մատենադարանի մոտ։

Նախաձեռնությունը ակցիային մասնակցել ցանկացողներին կոչ է անում իրենց հետ բերել լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով)։

Երթը կսկսվի 19:00-ից։ Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը՝ ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:

«Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին»,– ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից