Իրավական 

Յանուկովիչը կորցրել է օրինականությունը. Freedom House

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կորցրել է օրինականությունը և պետք է հրաժարական տա: Ինչպես հաղորդում է NEWSru.ua-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Freedom House ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դևիդ Քրեյմերը:

Նրա խոսքով՝ օրինական ժողովրդավարական առաջնորդները հատուկ նշանակության ջոկատներին չեն հրամայում հարձակվել ցուցարարների վրա, որոնք ցանկանում են բաց իշխանություն:

«Նրանք սա վաղուց պետք է արած լինեին»,- ասել է իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը:

Քրեյմերը նշել է, որ կենսականորեն կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ը և Եվրամիությունը այցագրային և ֆինանսական պատժամիջոցներ սահմանեն մեղավորների դեմ՝ ուժեղացնելու համար գոյություն ունեցող քաղաքական փոփոխություններն Ուկրաինայում:

Նույն շարքից