Իրավական 

Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել Օմբուդսմենի դիրքորոշումը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երեկ Սահմանադրական դատարանում վիճարկել է միեւնույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսող նորմերի սահմանադրականությունը:

Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, թե խնդիրն այն է, որ սահմանված ժամկետներում հարկերը չվճարելու դեպքում հարկային մարմինը գործարարներին ենթարկում է կրկնակի՝ եւ՛ վարչական, եւ՛ հարկային պատասխանատվության: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությամբ հստակ արգելվում է անձին նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության ենթարկելը:

Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Օմբուդսմենի մտահոգությունները, հայտնել է դիրքորոշում՝ նշելով, որ ԱԺ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի բացառելու համար գործարարներին կրկնակի պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

Նույն շարքից