Իրավական 

Պետռեգիստրում հերթերը նվազեցնելու համար մի քանի պատուհան է ավելացել

Հ ԱՆ կարևորում է պետական ռեգիստր այցելող քաղաքացի և սպասարկող անձնակազմ հարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը և նշել, որ այդ նպատակով արդեն իսկ ռեգիստրի կենտրոնական մարմնում անց են կացվել հարցումներ, որոնք ամփոփվել են ՀՀ ԱՆ-ում:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները հիմնականում դժգոհում են հերթերից: Այսօր արդեն մի քանի պատուհան է ավելացվել ռեգիստրում՝ հերթերը նվազագույնի հասցնելու համար:

Ծովինար Խաչատրյանը նշել է նաև, որ քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում առանձնացել և ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարգևատրման են արժանացել ռեգիստրի այն աշխատակիցները, որոնց անունը բազմիցս հանդիպում էր հարցաթերթիկներում:

Նախարարությունը նաև պարբերաբար վերապատրաստում է պետռեգիստրի աշխատակիցներին` սպասարկման որակի բարձրացման և հաղորդակցման հմտությունների կատարելագործման շրջանակներում:

Նույն շարքից