ահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի` այսօր առավոտից սկսված քննությունն ավարտվեց: Երբ դիմող կողմն ավարտեց հարցերը պատասխանող կողմին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկեց ընդմիջել նիստը և այն շարունակել մարտի 31-ին` առավոտյան ժամը 10:00-ին:
Այդ ժամանակ Դատարանը կլսի կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին:
«Դատարանը պետք է կարողանա ուսումնասիրել այսօր կողմերի ներկայացրած բացատրությունները: Դրա համար առաջարկում եմ հետևյալը` քննությունը կվերսկսենք երկուշաբթի, անմիջապես կփորձենք լսել կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, կստանանք նրանցից պարզաբանութմները: Դրանից հետո կխնդրեի կողմերին պատրաստել իրենց եզրափակիչ խոսքերը, և հետո մենք կանցնենք խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու», -ներկայացրեց Գագիկ Հարությունյանը: