Մշակույթ Իրավական 

Դատարանը որոշել է չարտահանձնել Ռոման Պոլանսկուն

Լեհական դատարանն անօրինական է համարել բռնաբարության համար մեղադրվող ռեժիսոր Ռոման Պոլանսկու արտահանձնումը ԱՄՆ-ին, հայտնում է Взгляд-ը:  Ուրբաթ օրը նման եզրակացության է հանգել դատարանը՝ քննարկելով հունվարին ԱՄՆ-ի իշխանություններից ստացված՝ արտահանձնման պահանջը։

Ինքը՝ Պոլանսկին հեռացել է Լեհաստանից՝ չներկայանալով դատարան։ Ռեժիսորը Կրակովում էր, երբ սկսվել էր դատավարությունը, բայց դատարանի փոխարեն, նա Փարիզ էր մեկնել։ Այդ մասին տեղեկացրել է  տեղական ռադիոկայանը՝ վկայակոչելով չվերթի ուղեւորների ցուցակը։ Ռեժիսորին չարտահանձնելու՝ լեհական դատարանի որոշումը ենթակա է ԱՄՆ-ի կողմից բողոքարկման։

ԱՄՆ-ում 83-ամյա ռեժիսորը մեղադրվում է 1977-ին անչափահաս Սամանտա Գեյմերին բռնաբարելու համար։ Պոլանսկին դատարանում խոստովանել է իր մեղքը։    2009-ի սեպտեմբերին Ցյուրիխի կինոփառատոնի ընթացքում Ֆրանսիական և լեհական քաղաքացիություն ունեցող Պոլանսկին ձերբակալվել էր ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։

Նույն շարքից