Իրավական 

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է Հայաստանի իրավական համակարգի զարգացման ուղղությամբ. Հրայր Թովմասյան

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը ևս մեկ քայլ է Հայաստանի իրավական համակարգի զարգացման ուղղությամբ։ 

Այս մասին արդարադատության նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Բոլորս լսեցինք Սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել:
Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում:

Հուսով եմ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»: 

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության մասին վճիռը։

Նույն շարքից