Իրավական 

ՄԻՊ-ը հրապարակել է 2013թ. զեկույցն ամբողջությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013 թ. Օմբուդսմենի Զեկույցը՝ ամբողջությամբ։ Ավելի վաղ հրապարակվել էին զեկույցի առանձին հատվածներ և հնչել էին որոշ արձագանքներ պետական մարմինների կողմից։ 

«Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս և համարժեքորեն կարձագանքենք»,-ինչպես նշվում է ՄԻՊ հաղորդագրությունում՝ ասել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Նա հավելել է, որ անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները. «Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաև նրանց համար:

Լրագրողներին հետաքրքրող հարցերին էլ կպատասխանենք հաջորդ շաբաթ կայնալիք մեր մամլո ասուլիսի ընթացքում»։

Նույն շարքից