Իրավական 

ՍԴ որոշումն ամբողջությամբ հրապարակվել է

analitik.am

Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման տեքստն ամբողջությամբ: 

Որոշման տեքստին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Որոշումը, որ կազմում է 64 էջ, ընթերցել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Միաժամանակ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը եւ սեփականության իրավունքի սահմանափակումներ են պարունակում:

Նույն շարքից