Հրաչ Բասմաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Սակայն փորձ անողներն անտեղյակ էին պատմական փաստերին:
Հայը երբեք չի կոտրվել, երբեք չի նահանջել և ավելին` անգամ սարսափելի արհավիրքի ժամանակ համախմբվել է և շարունակել պահել իր տեսակը`Հայի տեսակը: Ազգ, որն ընդունելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն` պատմության ողջ ընթացքում երբեք չշեղվեց իր ընտրած հոգևոր ուղուց:
Մենք միշտ գիտակցել ենք, որ տարածաշրջանում ունենալով ոչ քրիոտոնեա հարևաններ` հանդիպելու ենք բազում դժվարությունների և դրանք եղան անխուսապելի, սակայն անխուսափելի էր նաև մեր համախմբվածությունն ու ամեն փորձությունից հետո ավելի կուռ դառնալու մեր բացառիկությունը:
1915թ.-ին Օսմանյան կառավարությունը ծրագրավորեց և իրականացրեք իրենց պատմական հայրենիքում ապրող ու արարող Հայի բնաջնջումն ու տեղահանումը, որը հետագայում անվանվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Անցնելով տաժանակիր փորձությունների միջոց Հայը դիմագրավեց և դիմակայեց թշնամուն:
Անցել է 100 տարի, բայց Հայը կա, հայը բարգավաճում է, լինի սփյուռքում թե Մայր Հայաստանում հայը շարունակում է կրողը լինել իր բացառիկ գենի:
Հայը շարունակում է սերունդ տալ, շարունակում է իր ազգի և պապենական ավանդույթների Սուրբ կրողը հանդիսանալ:
Հայը չկորցրեց իր տեսակը, չկորցրեց իր անցյալը, իր հիշողությունն ու ամենակարևորը իր արդարացի պահանջատիրությունը:
Անցնի թեկուզ 100 կամ 1000 տարի` մենք հիում ենք և պահանջում: