Իրավական 

Հանդուրժող չեն լինում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մարդկանց ստրուկների նման ավտոբուսներով տանում են ֆոնդ ընտրելու. «Դ!եմ եմ»

Հանդուրժող չեն լինում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են գալիս հրապարակ ու կեղծ մեկնաբանություններ են տալիս: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանն այսօր` ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի պատասխան տվեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որը նախաձեռնության անդամներին հանդուրժողականության կոչ էր արել:


«Հանդուրժող չեն լինում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մարդկանց ստրուկների նման ավտոբուսներով տանում են ֆոնդ ընտրելու: Հանդուրժող չեն լինում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են գալիս հրապարակ ու կեղծ մեկնաբանություններ տալիս: Հանդուրժող են լինում նրանց նկատմամբ, ովքեր անմիջապես ընդունում են ՍԴ-ի որոշումն ու անմիջապես չեղարկում նոր օրենքը»,- ասաց նա:


Նշենք, որ ապրիլի 3-ին կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել էր. «Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, համաձայն որի, վերջին դրույթն եմ ուղղակի ուզում հնչեցնել, նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական մինչեւ նրա ուժը կորցնելը, այսինքն՝ այս պահի դրությամբ դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչեւ սեպտեմբերի 30-ը, դա վերջնաժամկետն է, որ այդ դրույթները համարվում են սահմանադրական: Բայց այն պահին, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, այդ պահից այդ փոփոխություններն արդեն կմտնեն ուժի մեջ: Դա ուղղակի վերջնաժամկետն է, այսինքն՝ այդ փոփոխությունները որ պահին անենք, այդ ժամկետը կկասեցվի, եւ հետեւաբար, նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ:

Նույն շարքից