Իրավական 

YouTube-ը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Ամերիկյան YouTube ընկերությունը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ հանրապետության տարածքում իր ռեսուրսի արգելքն ամբողջությամբ հանելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ընկերությունը դատարան է դիմել տեղացի փաստաբան Գենենչ Գյուրքայնաքի միջոցով, որը նախկինում փաստաբանական ծառայություններ է մատուցել Twitter-ի ղեկավարությանը։

 

Փաստաբանը հայցում խնդրում է պարզել, թե արդյոք YouTube-ի ամբողջական արգելափակումը խախտում է երկրի բնակչության քաղաքացիական իրավունքները։ Փորձագետների կարծիքով՝ հավանականություն կա, որ դատարանը կբավարարի ընկերության հայցը։

Նույն շարքից