Իրավական 

Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների և պաշտոնյաների կողմից իր վրա ճնշում գործադրելու մասին

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել խնդրահարույց ոլորտները շարունակում են լինել դատախազությունն ու դատարանները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:


Ըստ նրա՝ նախորդ տարվա զեկույցը ամենածավալունն է նախորդների թվում: «Մենք փորձել ենք ներկայացնել ոչ միայն կատարված աշխատանքը, այլեւ մարդու իրավունքների շուրջ իրավիճակը: Անդրադարձել ենք ինչպես գերատեսչությունների, 25  պետական մարմինների աշխատանքներին, այնպես էլ առանձին ուղղությունների, որտեղ խնդիրներ կան՝ մարդու իրավունքների հետ կապված: Առանձին գլուխ նվիրված է փակ հաստատություններին»,-ընդգծել է Անդրեասյանը:


Պատասխանելով օմբուդսմենի գործունեության հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին՝ Անդրեասյանն ընդգծել է, որ որոշ պետական մարմինների նյարդային արձագանքը դեռեւս չի նշանակում, որ օմբուդսմենի խորհուրդները չեն ընդունում: «Ինչքան էլ քնադատեն, միեւնույն է անում են այն, ինչ պահանջում է օրենքը: Աշխատանքի բարելավման միտում կա»,-ընդգծել է Անդրեասյանը:


Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել խոցելի են մնում դատախազությունը, դատարանն ու տնտեսական շահերի պաշտպանության բլոկը:


Ըստ նրա, Հայաստանում տիրող իրավիճակը բավականին դրական կերպով տարբերվում է անգամ որոշ եվրոպական երկրների հետ համեմատ: Օրինակ՝ Հունգարիայի: « Հետխորհրդային երկրներից Հայաստանը լավագույն դիրքերից մեկն է զբաղեցնում մարդու իրավունքների ոլորտում »,-ընդգծել է նա:

 

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ցրել է լրագրողների մտավախություններն այն մասին, որ իր վրա փորձում են ճնշում գործադրել:


«Նախկինում փորձեր արվել են՝ ինձ իմ աշխատանքի ուղին ցույց տալու: Սակայն պետական մարմիններում խելացի մարդիկ են: Երբ նրանք հասկանում են, որ անիմաստ է մանիպուլյացիայի դիմելը, նրանց խելքը բավականացնում է, որպեսզի ճնշում չգործադրեն»,-հայտարարել է օմբուդսմենը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Պատասխանելով այն հարցին, արդյոք չի վախենում «ամենաանհաջող կադրը » կոչումը ստանալուց, Կարեն Անդրեասյանը նկատել է, որ հիացած է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեւավոր արտահայտություններով (հենց այսպես էր նա արտահայտվել այն ժամանակվա օմբուդսմեն Արմեն Հարությունյանի մասին-խմբ):


«Սակայն իմ մասին նախագահն այդպիսի բան ասել չի կարող»,-ընդգծել է Անդրեասյանը, պարզաբանելով, որ այն ժամանակ օմբուդսմենին նշանակում էր նախագահը, այժմ՝ խորհրդարանը: Ըստ որում, հավելել է նա, եթե անգամ իրեն ընտրած ուժերը նման հայտարարությամբ հանդես գան, այնքան էլ չի վշտանա: «Փորձում եմ, որ համագործակցությունն արդյունավետ լինի, սակայն չեմ փորձում դուրս գալ ինչ-որ մեկին»,-հավաստիացրել է Կարեն Անդրեասյանը:


Նույն շարքից