Միջազգային Տնտեսություն 

2019 թվականին Սիրիայում կվերականգնվի մարմարի վերամշակման գործարանը

2019 թվականին Սիրիայում կանցկացվի մարմարի գործարանի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, այն երկրում երկու խոշորագույն ձեռնարկություններից մեկն է: Սիրիայի կառավարության կողմից հատկացված միջոցների շնորհիվ նախատեսվում է փոխարինել սարքավորումների 90% -ը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընկերության տնօրեն Վաֆիկ Սագրը:

«Սարքավորումները, որոնք այժմ օգտագործում ենք ձեռք են բերվել 10 տարի առաջ, սակայն պատժամիջոցների պատճառով դժվար է նորերը ձեռք բերել, այնուամենայնիվ Սիրիայի կառավարությունը կարողացավ գումար հատկացնել և ձեռք բերել նոր տեխնիկա: Մինչև 2019 թ.-ի հունվարը մենք կտեղադրենք չորս նոր քար կտրող մեքենաներ և 90 տոկոսով կթարմացնենք ամբողջ արտադրանքը»,-նշել է Սագրը: Ըստ նրա, այժմ ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 200 հազար քառակուսի մետր սալիկ:

Գործարանն իր գործունեությունը չի դադարեցրել պատերազմի ժամանակ, և դրա ավարտից հետո մասնագետները կանխատեսում են արտադրանքի վաճառքի աճ:

«Լավագույն մարմարը հանվում է Ալ-Բադրիուսի լեռան վրա, այն շատ ամուր է և շատ լավ պաշտպանում է տներն արևից, խոնավությունից և քամուց»,-ասել է Լաթաքիայի երկրաբանական ծառայության տնօրեն Մալիկ Խայրբեկը:

Երկրում վաճառքի աճի հետ մեկտեղ մասնագետները հաշվի են առնում արտահանման ծավալների աճը: Այժմ սիրիական մարմարը մատակարարվում է Եգիպտոս, Լիբանան և Չինաստան: Մոտ ապագայում արդյունաբերության ձեռնարկությունները նախատեսում են վերսկսել արտահանումը նաև Ռուսաստան:

Նույն շարքից