Հասարակություն 

Կոռուպցիոն նոր բացահայտումներ Չինաստանում

analitik.am

Չինաստանի ժողովրդական բանկը Չինաստանի Հանրային անվտանգության նախարարության հետ համատեղ ապրիլից բացահայտել է բանկային անօրինական գործունեության և փողերի լվացման ավելի քան 170 դեպք, որոնց գումարային ծավալը գերազանցել է 800 մլրդ յուանը (125,34 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է «Ժենմին ժիբաո» պարբերականը:

«Ներկայումս ընդհատակյա բանկերը դարձել են ոչ միայն կապիտալի կուտակման անօրինական գործիք, այլև անազնիվ ճանապարհով վաստակած փողերի լվացման միջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ընդհատակյա բանկերը կարող են օգտագործվել ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման համար, ինչը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը:

Պարբերականը նշում է, որ անօրինական գործունեությունը սկսել է դուրս գալ Չինաստանի սահմաններից, անօրինական կապիտալի մի մասը տեղափոխվում է արտասահման, ինչը լրջորեն վնասում է երկրի ֆինանսական շուկաների աշխատանքին և արժութային վերահսկողության համակարգին:

Նույն շարքից