Իրավական Միջազգային 

Հնդկաստանում ձերբակալվել են օտարերկրուհու բռնաբարության մեջ մեղադրվող հինգ տղամարդու

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հնդկաստանի իրավապահները ձերբակալել են ճապոնուհի զբոսաշրջիկի բռնաբարության մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց:

 

 

22-ամյա զոհի պատմելով, տղամարդկանցից մեկը նոյեմբերի վերջերին ներկայանալով գիդ, խոստացել է նրան ուղեկցել բուդդայական տաճար: Սակայն տաճար չհասած նրանց են միացել չարագործի եւս երկու հանցակիցները, որոնք աղջկան պահելով 12 օր, բռնաբարել են նրան:

 

Վերջապես աղջկան հաջողվել է փախչել ու դիմել Ճապոնիայի կոնսուլություն, իսկ ապա նաեւ՝ ոստիկանություն: Ձերբակալվել են գործին առնչվող եւս երկու չարագործները:

 

 

Նույն շարքից