Միջազգային Իրավական 

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կպաշտպանի ադրբեջանցի լրագրողի շահերը

Contact.az-ի փոխանցմամբ՝ հայտնի փաստաբան, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով ներկայում ազատազրկված է:

Խադիջայի նկատմամբ հետապնդումների մասին Ամալ Քլունին նշել է, որ պաշտպանելու է համարձակ կնոջը, ով բացահայտել է Ադրբեջանում իշխանությունների շրջանում կոռուպցիայի փաստերը, ինչի պատճառով էլ դատապարտվել է ազատազրկման:

Հիշեցնենք, որ «Ազադլիգ» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովային Բաքվի դատարանը դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:

Նույն շարքից