Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Գագիկ Ջհանգիրյանը օմբուդսմե՞ն. «Իրատես de facto»

analitik.am

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը` երկու պարզ պատճառով. իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա` Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:

Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ` ստանձնելով նախարարական որևէ պորտֆել: Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». պատճառը` տե՛ս ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ». նրանք ցանկանում են արևմտյան «թեքումով» օմբուդսմեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Analitik.amհայտնել էր, որ մեր տեղեկություններով ՄԻՊ թափուր պաշտոնի համար պայքարում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Նույն շարքից