Գլխավոր Հասարակություն 

Սպարապետը  «պառավ յար»-ն էր երգել տալիս գեներալներին. տեսանյութ

analitik.am

Ինչպես հայտնել էինք, այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ    գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն Եռաբլուրում էին:

Լրագրողների հետ զրույցում  գեներալները հիշեցին, թե  ինչպես էին Վազգենի հետ նշում նրա ծննդյան օրերը: Գեներալ Մանվելը նշեց, որ   Վազգեն Սարգսյանն   նրանց երգացնում էր:

Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչ էին երգում, Մանվել Գրիգորյանը  օգնության կանչեց Սեյրան Սարոյանին, ով էլ, հիշեց, որ իրենք  երգում էին «ուռա-ուռա», «պառավ յար» և այլ երգեր: Իսկ լրագրողների խնդրանքին, որ այսօր  էլ երգի, նա հրաժարվեց:

Մանրամասն՝  Analitik.am-ի պատրաստած տեսանյութում:

Նույն շարքից