Առողջապահություն Իրավական 

Մերի Մարգարյանի գործով «Շենգավիթ» ԲԿ-ի երկրորդ բժշկուհուն մեղադրանք առաջադրվեց

analitik.am

NEWS.am-ը փոխանցում է, որ անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նոր մեղադրյալ կա: Այս տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով՝ որպես մեղադրյալ ներգրավվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

NEWS.am-ի տեղեկություններով, մեղադրյալը Անի Բաբելյանն է, որը հուլիսի 25-ին հերթապահել է եւ հրաժարվել է ընդունել Մերի Մարգարյանին: Բժշկական կենտրոնի շահերը պաշտպանող փաստաբան Կարեն Սարդարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից