Իրավական Մամուլի տեսություն 

Դատավորների և համակարգի ղեկավարության միջև հերթական հակասությունն է հասունանում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի դատավորների մի մասի և դատական համակարգի ղեկավարության միջև հերթական հակասությունն է հասունանում։ Բանն այն է, որ Հայաստանի տարբեր դատարանների դատավորներ զանազան մասնագիտական դասընթացների են մասնակցում։ Դրանց մի մասը կարող է Հայաստանում կազմակերպված լինել կամ էլ արտերկրում։ Ամեն դեպքում, նախկինում դատավորները մասնագիտական դասընթացներին մասնակցելով որոնք երբեմն 2-3 ամիս էին տևում, իրենց աշխատավարձից չեն զրկվել։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ ևս սահմանված է, որ դասընթացների ընթացքում դատավորների աշխատավարձը պետք է պահպանվի:

Սակայն «Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ անցած տարվա վերջից, երբ հատկապես արտերկիր դասընթացների մեկնած դատավորները վերադարձել են, պարզվել է, որ նրանց 2 կամ 3 ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, քանի որ դատական համակարգի ղեկավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այդպես է հրահանգել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից