ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը հեռացվել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունից: Նախկին նախարարի հեռացման պատճառ է հանդիսացել նրա գնահատականները կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հասցեին, մասնավորապես լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «Այսօր կուսակցության նախագահը և նրա համախոհները հայտարարում են, թե «Բարգավաճն» ընդդիմադիր կուսակցություն է: Քաղաքագիտության ժամանակակից աղբյուրներում, որքան գիտեմ, «ընդդիմադիր»-ը կուսակցության տիպ չէ (կուսակցությունների տիպաբանության մեջ նման տեսակ առանձնացված չէ): Կուսակցության առաջին դեմքը պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա ու անվանակոչի, թե ինչ տիպի կուսակցություն է ԲՀԿ-ն, որն է նրա գաղափարախոսությունը: Եթե ազնիվ լինենք, ուրեմն պետք է նշենք, որ այսօր ԲՀԿ-ի գաղափարախոսությունը «օրը գիտի», «ոնց կասեն» կամ ասենք` «շառից-փորձանքից հեռու» սկզբունքն է: Կուսակցության ղեկավարը եթերում հանդես է գալիս «գոռալ-ճվալ-ժպտալ, գոռալ-ճվալ-ժպտալ, գոռալ-ճվալ-ժպտալ» անընդմեջ կատարումով: Գոռալ-ճվալով ու դրանից անմիջսպես հետո ժպտալով (հիշեք Աշոտյանի «Եռանկյունին») քաղաքական ուժ չեն ղեկավարում, քաղաքական պայքար չեն մղում»:
Հրացազրույցին հետևել է նրա ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ իրեն հեռացրել են կուսացության շարքերից սակայն այդ մասին չեն տեղեկացրել պաշտոնապես: «Հարգելի ընկերներ, երեկ մինչև ուշ գիշեր տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինձնից գնահատական էին հայցում ինձ կուսակցությունից իբրև թե հեռացնելու վերաբերյալ: Ես կեսգիշերից էլ ուշ ժամի ստիպված եղա որոշման տեքստը (եթե այդպիսին կա) խնդրել տրամադրել Ավանի տսրածքսյին կառույցին, որի նախագահը պատասխանեց, որ իրենց տրամադրության տակ որոշում չկա: Եթե այս ամենն ասեկոսե չէ, ակնկալում եմ, որ կուսակցության ղեկին հայտնված անձը, ով բազմաթիվ սուրհանդակներ ու արտահաստիքային "փաստաբաններ" է բծում ու խնամում ՖԲ-ում, գոնե վերջիններիս միջոցով կցրի այս անորոշությունը: Հուսամ` նա այդ քայլին չի գնա Տարածքային կառույցի անվամբ հետին թվով հեռացման որոշում ստեղծելու և հրապարակելու միջոցով»,-գրառել է Գևորգ Պետրոսյանը:
Այս գրառմանը պաշտոնապես պատասխանել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը, մեկնաբանությունում տեղադրելով կուսակցությունից Պետրոսյանի հեռացման մասին որոշման քաղվածքի լուսանկարը:
Ինչից հետ Գևորգ Պետրոսյանն մեղադրել է իր արդեն նախկին առաջնորդին Սահամանադրությունը խախտելու մեջ: Նա ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է: «Նաիրա Զոհրաբյանը խախտել է Սահմանադրությունը: Հարգարժան ընկերներ և կուսակիցներ, ԲՀԿ նախագահի պաշտոնն զբացեցնող Նաիրա Զոհրաբյանը կոպտորեն խախտել է իր, իսկ քարոզած Սահմանադրությունը: Մասբավորապես, առանց իմ բացատրությունները լսելու, անձամբ նախագահել է տարածքային կառույցի նիստին, իր հետ բերել նախապես շարադրված որոշման նախագիծ, մի քանի րոպեանոց նիստով բաց քվեարկությամբ կազմակերպել է մի հիմնազուրկ որոշում: Առանց բացատրության անձի նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելն արգելված է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասով: Ավանի տարածքային խորհուրդը հայտնի որոշմամբ խախտել է նաև ՀՀ այլ օրենքների պահանջները, որոնց մասին պարբերաբար կծանուցեմ լրատվության տարբեր միջոցներով` մինչև բուն դատական պրոցեսը: Ես պատրաստ եմ նրան ներել` Իբրև մեծահասակ կնոջ և չստիպել իր պարապ ժամանակն անցկացնել դատական տարբեր ատյաններում, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի ու նույն շտապողանությամբ չեղարկի իր կայացրած ապօրինի որոշումը»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն իր լավագույն օրերը չի ապրում: Հայտնի փետրվարյան դեպքերից հետո, կարծես թե կուսակցությունը լքելու երկրորդ փուլն է սկսվում: Օրեր առաջ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր տվել նաև երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը:
