Գլխավոր Հայաստան Հասարակություն Տնտեսություն 

Ռուս-ադրբեջանական ՎՏԲ Բանկը հերքու՞մ է

analitik.am

Օրերս «Ռուս-ադրբեջանական ՎՏԲ Բանկը ոչնչացնում է Հրազդանի ցեմենտի գործարանը» վերնագրով նյութ էինք հրապարակել,որտեղ մասնավորապես նշել էինք ,որ ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ Բանկը միտումնավոր կերպով քայքայում է ՀՀ տնտեսությունը,մասնավորապես՝

1.Պատշաճ չի աշխատացնում տարածաշրջանի ամենամրցունակ ցեմենտի գործարանը` դրանով իսկ զրկելով ՀՀ պետական բյուջեն ահռելի մուտքերից:

2.Միտումնավոր կերպով չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը և ստեղծում պայմաններ, որ վերջիններս դուրս գան փողոց, դժգոհեն ՀՀ իշխանություններից՝ այսինքն ապակայունացնում է երկրում վիճակը:

3.ՎՏԲ բանկի ներկայացուցիչ Կոլյա Խաչատուրովն աշխատողներին ոչխարի տեղ դրած չո-չո-չո է ասում:

Միևնույն ժամանակ նշել էինք , որ արդեն վաղուց ժամանակն է, որ ադրբեջանական կապիտալով բանկը լքի մեր երկիրը, դուրս գա մեր տնտեսությունից, դադարի շահագործել մեր քաղաքացիներին: Նյութի հրապարակումից հետո խմբագրության հետ կապնվեց մի անձնավորություն,որը ներկայացավ, որ հանդիսանում է Հրազդանի ցեմենտի գործարանի և ՎՏԲ բանկի աշխատակից և խնդրեց , որպեսզի հերքում տպագրենք: Վերջինիս հերքման տեքստը ներկայացնում ենք բառացի,օրգինալ տարբերակով:

Հերքման տեքստի իսկության և անկեղծության մասին եզրահանգումը թողնում ենք ընթերցողին:

12325283_985991461471024_1699827449_n (1)

 

 

Նույն շարքից