Հայաստան Տնտեսություն 

ԿԲ. Գրավատների կողմից արտարժույթով վարկերի տրամադրումն անօրինական է

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, եւ նման դեպքերում հորդորում են դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին:

Նշենք, որ  Analitik.am-ը տեղեկացրել էր գրավատան կողմից արտարժույթով վարկերի տրամադրման դեպքերի մասին։

Նույն շարքից