Առողջապահություն Հասարակություն 

Երևանում 37-ամյա ծննդկանի մահվան դեպքի առիթով նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Երեկ` ապրիլի 28-ին, Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ՀՀ Առողջապահության նախարարը նույն օրը հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի   առաջատար մասնագետների մասնակցությամբ, որի ժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը  նախարարին զեկուցել է, թե 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Հիշեցնենք, որ ծննդկանը 37 տարեկան էր, առաջնեկի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը վատացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է

Նույն շարքից