Քաղաքականություն 

Վայնասուն Ադրբեջանում

analitik.am

Եվրատեսիլ միջազգային մրցույթի կազմկոմիտեն ստիպցված եղավ փոխել իր սկանդալային որոշումը ԼՂՀ դրոշի ծածանման արգելման հետ կապված,այս մասին է հայտնում interlur.com-ը:

«Ցավոք, Եվրատեսիլի կազմակերպիչները շատ անհետևողական գտնվեցին»,- սա հատված էր ադրբեջանական հիասթափված ԶԼՄ-ների հրապարակումներից:

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ-2016 երաժշտական մրցույթի կազմկոմիտեն արգելել է հանդիսատեսին և մասնակիցների աջակցող թիմերին Ստոկհոլմի համերգասրահի առջև , ինչպես նաև մրցութային օրերի հեռարձակման ժամանակ ծածանել առանձին վիճելի տարածքների, գավառների և տարածաշրջանների դրոշները` այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Համապատասխան կանոնները հրապարակվել են Stockholm Globe Arena համերգասրահի կայքում: Արգելվածների թվում են նաև Բասկերի երկրի, Պաղեստինի, Կոսովոյի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Մերձդնեստրի դրոշները:

Մինչդեռ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատվիրակությունն իր հետ կտանի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, թեև այն մրցույթի կազմակերպիչների կողմից ընդգրկվել է արգելված դրոշների ցանկում, հայտնում է Panorama.am-ը:

Այնուամենայնիվ, ինչպես պարզվել է այսօր,  կազմակերպիչները ներողություն են խնդրել դրոշների արգելքի համար ու հայտնել, որ հրապարակված ցուցակը լայն լսարանի համար չի նախատեսված: «Փատաթուղթը հրապարակման համար նախատեսված չի եղել»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է Հեռարձակողների Եվրոպական Միությունը: ՀԵՄ-ն կարգադրել է հեռացնել կայքից վերը նշված փաստաթուղթը:

«Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի փոփոխություններ են կատարվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

Նույն շարքից