Միջազգային Մշակույթ 

Եվրատեսիլում արգելել են Ղրիմի և Դոնեցկի հանրապետության դրոշներ ծածան

analitik.am

Եվրատեսիլ-2016 երաժշտական մրցույթի կազմկոմիտեն արգելել է հանդիսատեսին և մասնակիցների աջակցող թիմերին Ստոկհոլմի համերգասրահի առջև , ինչպես նաև մրցութային օրերի հեռարձակման ժամանակ ծածանել առանձին տարածաշրջանների դրոշներ, գրում է Ura.ru –ն:

Արգելվածների ցուցակում տեղ են գտել «Իսլամական պետության» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմավորում), հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի, Բասկերի երկրի, Պակիստանի ազգային ալյանսի, ինչպես նաև Դոնեցկի հանրապետության դրոշները ,  Լուգանսկի հանրապետության անունն այդ ցուցակում չկա:

Պարբերականը նշում է, որ ղրիմյան թաթարների դրոշը կարող էր օգտագործվել Ջամալայի աջակցուցյան շրջանակներում, ով ներկայացնում է Ուկրաինան: Կիևում էլ վստահեցնում են, որ երգչուհին հանդես կգա դեղնակապույտ դրոշի ներքո:

Նույն շարքից