Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարզաբանել է, թե ինչու է փակ եղել վերջին օրերին և տեղեկացրել է, որ չի գործի նաև մայիսի 2-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դեսպանության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ ապակողմնորոշիչ մեկնաբանություններին՝ հայտնում ենք, որ դեսպանատունը փակ է եղել հինգշաբթի և ուրբաթ օրերին ներքին տեխնիկական խնդիրների պատճառով։ Դեսպանատունը փակ կլինի նաև երկուշաբթի՝ կապված ՄԹ ազգային տոնի հետ, ինչպես նախապես նշվել էր մեր վեբ կայքում։ Դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն երեքշաբթի օրը, թեև հնարավոր է, որ որոշ ընդհատումներ լինեն մինչև տեխնիկական խնդիրների վերջնական լուծումը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը աշխատանքային վերջին երկու օրերին չի աշխատել, ինչպես նաև, որ դեսպանը երկրում չէ, սակայն Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ ինքը Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին տեսել էր երեկ չէ առաջին օրը, վերջինս որևիցե նման բան չէր ասում: