Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական վթարի հետևանքով մահացել են ամուսիններն ու նրանց 10-ամսական դուստրը

analitik.am

Գեղարքունիքի մարզում մայիսի մեկին երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 3-ը մի ընտանիքի անդամներ էին՝ ամուսիններն ու նրանց 10-ամսական դուստրը: Այս մասին Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, որի համագյուղացին է մահացած կինը:

«Էջմիածնից Նորակերտ էին գալիս, որ էս դեպքը տեղի է ունեցել: Ամուսիններն ու փոքր դուստրը մահացել են, իսկ մյուս դստերը տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ մյուս մեքենայի վարորդն ու 2 ուղևորները, որոնք նույնպես մահացել են, Վարդենիս քաղաքից էին:

Ըստ Shamshyan.com-ի՝ ողբերգական վթարի հետևանքով մահացածներն են Mercedes-ի վարորդ Ա. Նալբանդյանը, ուղևորներ 30-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 32-ամյա Մհեր Խաչատրյանը, Kia-ի վարորդ Ս. Գրիգորյանը, նրա կինը՝ 29-ամյա Մարգարիտա Ավետիսյանը, դուստրը՝ Նարինե Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին ժամը 22.42-ի սահմաններում Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, մեկ մանկահասակ երեխա էլ տեղափոխվել հիվանդանոց:

Նույն շարքից