Գլխավոր Հասարակություն 

«Նորաշեն 2007»-ից տուժածները պահանջում են Հերմինե Նաղդալյանի հրաժարականը

analitik.am

Այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության մոտ, ի թիվս այլ ցուցարարների, հավաքվել էին նաև «Նորաշեն 2007» ընկերության կողմից խաբված բնակիչները: Նրանք պահանջում էին լուծել իրենց խնդիրը և պատժել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, ում մեղադրում են իրենց բնակարաններից զրկելու մեջ: Նրանք վստահ են, որ Նաղդալյանին պետք է հեռացնել զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Analitik.am-ն արդեն անդրադարձել էր Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի միլիոններին՝ հայտնելով, որ Բեգլարյանի անունը շրջանառվում է «Նորաշեն 2007»-ի պատմության մեջ: Մասնավորապես նշել ենք, որ վերջինս 14 բնակարան է ձեռք բերել, որոնք գրանցել է իր մտերիմների անուններով:

Նույն շարքից