Գլխավոր Քաղաքականություն 

Արցախը ճանաչելով՝ մենք Ադրբեջանին ետ չենք պահի նոր ագրեսիայից. Հարությունյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մենք դեռ չենք կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղը, քանի որ հայկական կողմը խոսում է հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու մասին, իսկ Արցախի Հանրապետությունը ճանաչել նշանակում է հրաժարվել բանակցություններից:

Հանրապետական պատգամավորը նշեց, որ ինքը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Արցախը ճանաչելով մենք կկարողանանք Ադրբեջանին ետ պահել նոր ագրեսիաներից, և հավելեց, որ պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը անհապաղ կգնա այդ քայլին, ինչով էլ պայմանավորված է երեկ կառավարության կողմից ընդունած որոշումը. «Ադբեջանական կողմը պետք է լավ հասկանա, որ պատերազմ սկսելու դեպքում ՀՀ-ն ճանաչելու է Արցախի Հանրապետությունը, ինչից հետո բանակցությունները սկսվելու են արդեն նոր կետից, որոնց հետ Բաքուն ստիպված կլինի հաշվի նստել»:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

Նույն շարքից