Հասարակություն 

Հերմինե Նաղդալյանի ամուսինը ցուցարարների ձեռքից խլել է կնոջ պատկերով պաստառը

Այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության մոտ կրկին հավաքվել են «Նորաշեն 2007» շինարարական  ընկերության կողմից խաբված բնակիչները, ովքեր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հակառակ դեպքում սպառնալով փակել փողոցը:

Քիչ առաջ արդեն միջադեպ տեղի ունեցավ կառավարության շենքի մոտ, որի գլխավոր դերակատարներից մեկը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ամուսինն էր, ով մոտեցավ բնակիչներին և նրանց ձեռքից խլեց իր կնոջ պատկերով պաստառը: Սակայն այդ պաստառը երկար չմնաց վերջինիս մոտ, քանի որ հավաքվածներից մեկը արագ վերադարձրեց այն:

Նշենք, որ Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի անունը շրջանառվում է «Նորաշեն 2007» -ի հայտնի գործի շրջանակներում: Մասնավորապես խոսակցություններ կան, որ նա 14 բնակարան է գնել և գրանցել իր մտերիմների անուններով, ինչին անդրադարձել է նաև Analitik.am-ը:

Հավելենք, որ այս պահին կառավարության մոտ են նաև Կոնդ թաղամասի բնակիչները, ովքեր իրենց բնակարաններն են պահանջում կամ գումար բնակարան ձեռք բերելու համար:

Լուսնկար՝ news.am

Նույն շարքից